Տեսանյութեր Իրավական 

Ոստիկանները կողոպուտը բացահայտեցին «տաք հետքերով» /տեսանյութ/

 

Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտեցին:

Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի:

Նա խոստովանել է կատարածը:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն:

 

 

 

Նույն շարքից