Աշխարհի տարբեր երկրներում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով կիրառվել են զինված ուժեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, ում խոսքերով, Հայաստանի օրենսդրությունը ևս նման իրավունք տալիս է:
Ալումյանը, իր խոսքերով, տարբերվող ձևաչափով ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ զանգվածային անկարգությունները ճնշելու համար Զինված ուժեր են կիրառվել Չինաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչպես նաև ժողովրդավարության օրրան համարվող ԱՄՆ-ում, որի ժողովրդավարության մակարդակին ձգտում են հասնել բոլորը:
Զինված ուժեր կիրառվել են նաև Իռլանդիայում անկարգությունների ժամանակ: