Տեսանյութեր Իրավական 

Ճոպանուղու նախկին տնօրենը կալանավորվեց և տեղափոխվեց բանտ /տեսանյութ/

 

 

Օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանի նկատմամբ, ով կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ա. Կարապետյանը դատարանից տեղափոխվել է բանտ։

 

 

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից