Բարի օր Սպորտ 

Ես իմ որդու հետ կմնամ մինչև վարջին վայրկյանը. Լևոն Ջուլֆալակյանը հեռանում է, Արսենը՝ մնում

analitik.am

Ինձ միշտ լուրջ հրավերներ են եղել այլ հավաքականներից, սակայն ես, լինելով մեր երկրի նվիրյալ, որևէ բան հաշվի չեմ առել, մնացել եմ մեր հավաքականում՝ անելով ամեն ինչ հավաքականի համար: Կլինեն առաջարկներ հետագայում, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Առաջիկայում հաստատ հանգստանալու եմ: Ինչ առաջարկներ կլինեն, ինչ կանեմ, դեռ շուտ է ասել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով հեռանում է հավաքականից:

Արսեն Ջուլֆալակյանը, ով ներկա էր ասուլիսին, ասաց, որ շարունակելու է մնալ հավաքականում, նպատակ ունի մասնակցելու Տոկիայի 2020 թվականի Օլիմպիական խաղերին:

Արսենը նաև ասաց՝ հպարտանում է, որ Լևոն Ջուլֆալակյանի որդին է:

Ավելի վաղ ավագ Ջուլֆալակյանը ասել էր, որ իր որդու «միակ թերությունը Լևոն Ջուլֆալակյանի որդի լինելն է»:

Լևոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ մարզչի կարիերան չի ավարտում ու սպորտում որդու հետ կլինի մինչև վերջին վայրկյանը՝ անկախ ամեն ինչից:

Ավագ Ջուլֆալակյանը չգիտի, թե ում կվստահեն հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն հուսով է, որ ճիշտ որոշում կկայացվի:

 

Նույն շարքից