Տեսանյութեր Հասարակություն 

Իմ այցը Գեղարքունիքի մարզ պատահական չէ, այստեղ մենք մի քանի նախակրթարան ենք բացում․ Արայիկ Հարությունյան /տեսանյութ/

 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում մասնակցել է նախակրթարանի բացմանը:

«Իմ այցը  Գեղարքունիքի մարզ պատահական չէ, քանի որ մենք այստեղ մի քանի նախակրթարան ենք այսօր բացելու և առաջինը տեղի է ունենում Նորաշենում, քիչ առաջ մենք սեպտեմբերի 1-յան արարողություն իրականացրեցինք: Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարևոր տեղ ունեն և միանգամից 18 նախակրթարանի բացումն այդ տրամաբանության մեջ է»,-ասաց նա:

Նախարարը շրջեց նախակրթարանում և լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սանհանգույցը և մուտքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ուղևորվում են Զոլաքար` այնտեղ էլ  2 նախակրթարան բացելու համար:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր տիկնոջ հետ այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղ, մասնակցել օրվա միջոցառմանը, շրջել դպրոցում:

 

 

 

Նույն շարքից