Տեսանյութեր Իրավական 

Գյումրու ոստիկաններն անչափահասների մոտ սառը զենքեր են հայտնաբերել /տեսանյութ/

 

 

Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Գյումրի քաղաքի Մուշի 2-րդ թաղամասից, սառը զենք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ երկու անչափահասի, որոնցից մեկի մոտ եղել է ինքնաշեն կռփազենք, մյուսի ձեռքին` փայտե մահակ:

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

Նույն շարքից