ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության գործի քննությունը։
Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել նշված քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:
ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի գործի քննությանը։
Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նախքան ՍԴ դատավոր նշանակվելը ներկայացնում էր «Մարտի մեկի» գործով տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը։