Տեսանյութեր Իրավական 

Կոմիտասի պողոտայում հանդիպակաց վարած վարորդը հայտնաբերվել է /տեսանյութ/

 

 

Օգոստոսի 31-ին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում թույլ է տալիս ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի և վտանգելով երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ուսումնասիրել են տեսագրությունը, պարզել՝ վարորդի ինքնությունը և նրան ներկայացրել բաժին։

Մեքենան էլ հայտնաբերվել է Տավուշի մարզում ու տեղափոխվել ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։ Ցանկացած օրինախախտում բացահայտվելու է նաև մեր իրավագիտակից քաղաքացիների օգնությամբ, ինչպես այս դեպքում։

 

 

 

 

Նույն շարքից