Տեսանյութեր Հասարակություն 

Տեսախցիկների դիմաց «առյուծ կտրող» և «թուր ճոճող» նախարարին հարիր չէ անկյուն մտնել. Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

 

 

Ես ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատուն եմ, ում հետ նախարարն այդպես էլ չկարողացավ դեմ առ դեմ խոսել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց մանկական ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին։

«Լրագրողներին խնդրեցի, որ թույլ տան հարցերը ես տամ, որին ի պատասխանը պարոն նախարարը թողեց և հեռացավ։ Եվ հետո տեսանք, որ անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց «առյուծ է կտրում» և թուր է ճոճում»,-նշել է Թամամյանը։

 

Նույն շարքից