Հասարակություն 

ՀՀ ԱԳ փոխնախարարը դեռ մանրամասն տեղյակ չէ Շիշկինի հարցին

Այսօր` սեպտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով Հայաստանում ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան տալու մասին և պատասխանելով հարցին` հնարավոր է արդյո՞ք այն, որ դա կապ ունի Ռուսաստանի կողմից Միհրան Պողոսյանին չարտահանձնելու հետ, ասաց, որ նախ որքանով ինքը հասկանում է, քաղաքական ապաստանի մասին չէ խոսքը:

«Պետք է ավելի մանրամասն ծանոթանալ, ինչից հետո գնահատական տալ: Ամեն դեպքում չեմ կարծում, թե պատեհ է դա համեմատել Միհրան Պողոսյանի դեպքի հետ»,-հավելեց փոխնախարարը:

Նույն շարքից