Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանության միջոցառումները սեպտեմբերի 1-ին նախորդած և հաջորդող օրերին /տեսանյութ/

analitik.am

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Ճանապարհային ոստիկանությունը մի շարք գործնական քայլեր ձեռնարկեց երթևեկության անվտանգության բարձրացման համար։ Իսկ արդեն սեպտեմբերի 1-ից ոստիկանության արտաքին ծառայությունների աշխատակիցները ուսումնական հաստատությունների մոտ ապահովում են դպրոցականների անվտանգությունը։ Ոստիկանության պետի հանձնարարականով մեկնարկած ուժեղացված ծառայությունն արդյունավետ է․ դպրոցամերձ տարածքներում աշակերտների մասնակցությամբ պատահարներ չեն արձանագրվել։

Գիտելիքի և դպրության օրը առաջին քայլերն անող աշակերտների, նրանց ծնողների ու հարազատների և ուսուցչական կազմի հետ դպրոցներում էին նաև ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։

Տոնական միջոցառումների ընթացքում ելույթներ ունեցան նաև ոստիկանները։ Շնորհավորանքներից ու նվերներ հանձնելուց զատ նրանք խորհուրդներ տվեցին աշակերտներին՝ տուն-դպրոց-տուն ճանապարհին և առհասարակ լինել չափազանց ուշադիր ու զգոն, փողոցներն անցնել բացառապես թույլատրվող հատվածներով։

Սիրելի աշակերտներ, մաղթում ենք գիտելիքների անսպառ պաշար ու բեղմնավոր ուսումնառություն։

Նույն շարքից