Հրապարակվել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի վրա հարձակման վայրի տեսանյութը: Այն հրապարակել է ՌԵՆ ԹՎ-ն:
ԿԸՀ ղեկավարի տունը գտնվում է Իստրայի քաղաքային շրջանում (Մոսկվայի շրջան): Հրապարակված տեսանյութում երևում է վնասված ցանկապատը, որով հարձակվողը կարողացել է մուտք գործել տարածք:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 6-ին դիմակավորված անձը ներխուժել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի տուն: ԿԸՀ-ի ղեկավարը մի քանի անգամ հարված է ստացել էլէկտրաշոկով: Հանցագործը հետախուզվում է: