Իրավական Տեսանյութեր 

63 կգ հաշիշ՝ «Կադիլակ»-ի մեջ․ Տղամարդը ձերբակալվել է /Տեսանյութ/

analitik.am

 

Լենինգրադի շրջանում գտնվող Իվանգորոդ անցակետում իրավապահները ձերբակալել են «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որը փորձել է մեծ քանակությամբ հաշիշ տեղափոխել: Հատուկ գործողությունն իրականացվել է Ռուսաստանի ոստիկանության ծառայության կողմից։

«Զննման ընթացքում տրանսպորտային միջոցի թաքստոցներում հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրամիջոցի 110 բրիկետ՝ ընդհանուր 63 կիլոգրամ քաշով» ,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մեքենայի վարորդը հայտնել է, որ թմրանյութը գնել է Նիդեռլանդներում և ասել է, որ չգիտի, թե ով է թմրանյութը փոխանցել իրեն: Տղամարդուն բերման են ենթարկել: Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 3-րդ մասով ՝ «Թմրամիջոցների մաքսանենգություն»:

Նույն շարքից