Իրավական Տեսանյութեր 

Նախ գլխով խփել է դեմքին, ապա գրպանից հանած դանակով հարվածներ հասցրել /տեսանյութ/

analitik.am

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնում Վանաձորի հիվանդանոցներից մեկից ահազանգ ստացվեց, որ բազմաթիվ կտրած վերքերով և քերծվածքներով բուժօգնության է դիմել 42-ամյա մի տղամարդ։

Հիվանդանոց մեկնեց օպերատիվ խումբ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվեց պարզել, որ տուժածը վնասվածքները ստացել է ժամը 18։00-ի սահմաններում՝ իր բնակարանում։ Ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Վանաձորի 3-րդ մաս կոչվող թաղամասի բնակիչը նախ գլխով էր խփել տղամարդու դեմքին, ապա՝ գրպանից հանած դանակով հարվածներ հասցրել։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, սեպտեմբերի 5-ին Վանաձորի ոստիկանները պարզեցին դանակահարողի ինքնությունը։ Ժամը 10։00-ին 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին և խոստովանական բացատրություն տվեց։

Քննությունը շարունակվում է։

Նույն շարքից