Գլխավոր Իրավական 

Մեր ճանապարհներին տարեկան 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան` ապրիլյան պատերազմի մեր զոհերի թիվն է. Փոխոստիկանապետ

analitik.am

Խորհրդարանը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից երեք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որն ավելի հայտնի է բալային համակարգի անցնելու անունով:

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքերով, բալային համակարգին այլընտրանք չկա, տուգանքների բարձրացումը չի կանխում մահերը. «Մեր ճանապարհներին տարեկան 3 անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան` ապրիլյան պատերազմի մեր զոհերի թիվն է: Մեր ճանապարհների վիճակը չի կարող մեղմացնող հանգամանք լինի: Ոչ մի խրախուսում չի լինելու»:

Փոխոստիկանապետի խոսքերով, չարամիտ վարորդները պետք է մեկուսացվեն երթևեկությունից: Դա չի արվելու միանգամից, որպեսզի վարորդը հնարավորություն ունենա շտկել սխալները:

Նույն շարքից