Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանները կայցելեն հանրապետության բոլոր հիմնական և միջնակարգ դպրոցներ /տեսանյութ/

analitik.am

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ուսումնական տարվա առաջին օրվանից ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ ծառայում են արտակարգ ռեժիմով։

Սրան զուգահեռ, դպրոցականների իրավական գիտելիքները բարձրացնելու, ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոններին ծանոթացնելու, անչափահասների մասնակցությամբ ճանապարհային պատահարներից խուսափելու նպատակով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ենթակա ստորաբաժանումների և ճանապարհային ոստիկանության ծառայողներն այցելում են հանրապետության հիմնական և միջնակարգ դպրոցներ, անցկացնում հանդիպում-զրույցներ։

Միջոցառումը մեկնարկեց սեպտեմբերի 10-ին և տևելու է մեկ ամիս։

Միջոցառման շրջանակում, Երևանի թիվ 129 հիմնական դպրոց էին այցելել ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և տարածքային ստորաբաժանման ծառայողներ։

Հյուրերը շրջեցին դպրոցի տարածքում, ապա շտապեցին դահլիճ, որտեղ նրանց էին սպասում աշակերտները։
Ոստիկանները զրուցեցին ճանապարհային երթևեկության կանոնների, հանցագործություններից և իրավախախտումներից զերծ մնալու, օրինապահ քաղաքացի լինելու կարևորության թեմաներով։

Զրույցը վերածվեց հետաքրքիր և օգտակար քննարկման, երբ երեխաները ցանկություն հայտնեցին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել հյուրերին։ Ոստիկանները սիրով և սպառիչ պատասխանեցին։

Նույն շարքից