Միջազգային Քաղաքականություն 

Նեթանյահուն նախազգուշացրել է Ռուսաստանին Իրանի կողմից վտանգի մասին

analitik.am

Ռուսաստանի և Իրանի տեսակետները միշտ չէ, որ համընկնում են համաշխարհային քաղաքականության մեջ: Այդ հակասությունները և դրանց վերաբերյալ արձագանքը Թեհրանի կողմից կարող է վտանգավոր դառնալ Ռուսաստանի համար: Այսպիսի կարծիք է հատնել РБК -ին տված հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Ամենամեծ չարիքը շիաների արմատական իսլամն է, որը ղեկավարում է Իրանը, և որը ձգտում է միջուկային զենք ունենալ Մերձավոր Արևելքը նվաճելու համար»,-ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի խոսքերով, վաղ թե ուշ իրանական իշխանությունները կուղղեն իրենց զենքերը, գաղափարախոսությունը և ռեսուրսները Արևմուտքի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ։

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումը կօգնի կանխել Սիրիայում Ռուսաստանի և Իսրայելի միջև բախումը։

Նույն շարքից