Խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին նկարել կարգազանց վարորդներին և խախտումներն ուղարկել համապատասխան մարմնին:
ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը նշեց, թե հասկանում է, որ նախագծի հեղինակների մտադրությունները բարի են, սակայն կան մտահոգիչ հարցեր. «Ովքեր գրանցվելու են համակարգում, ինչ-որ տոկոսներ ստանալո՞ւ են, թե՝ ոչ: Բացի դրանից, չեք կարծո՞ւմ, որ մարդիկ վրեժխնդիր լինելու համար կփորձեն անպայման ֆիքսել իրենց վրեժի թիրախի խախտումն ու պատժել նրան»:
Գաբրիելյանն ասաց, որ աշխատավարձ չի լինելու, քանի որ այն կխախտի նախաձեռնության բուն նպատակը, որը կա. «Մեր նպատակն այն է, որ քաղաքացին գիտակցի՝ հարբած, կարգազանց վարորդը պոտենցիալ վտանգ է իր, իր ընտանիքի, երեխաների համար: Նման մարդու նպատակն աշխատավարձ ստանալը չի կարող լինել»:
Ինչ վերաբերում է վատություն անելուն, Գաբրիելյանն ասաց, թե կուզենար, որ նման վարորդներին «վատություն» անեն: