Բարի օր Հասարակություն 

Սա բարոյականությունից զուրկ նախագիծ է. Ազգային ժողովում կրքերը թեժացան. ԲՀԿ-ական պատգամավորին տարան

analitik.am

Խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին նկարել կարգազանց վարորդներին և խախտումներն ուղարկել համապատասխան մարմնին:

ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը հայտարարեց, որ այս նախագիծը առողջացում չի բերելու, ավելի շատ նոր հիվանդության տեսակ է բերելու, որը ժամանակը ցույց կտա. «Բոլորի ներքին հոգեկան աշխարհում պարզ է, թե ինչ է դա կոչվում: Հետևանքային խնդիրներ չեն լուծվելու»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, օրենքը թշնամություն է բերելու. «Ասում եք, որ քաղաքացին քաղաքացուն չի ճանաչելու: Բա որ ճանաչեց: Հարևաններով ընկնելու են իրար հետ հարցերի մե՞ջ»:

«Սա անթույլատրելի, բարոյականից զուրկ նախագիծ է: Ոչ մի բարոյականություն սրա մեջ չկա»,-ասաց ԲՀԿ-ականը:

Դալլաքյանի խոսքերից հետո նիստերի դահլիճում իրավիճակը խիստ լարվեց, ի վերջո պատգամավորներից մեկը ստիպված եղավ Դալլաքյանին դուրս տանել դահլիճից:

 

Նույն շարքից