Իրավական Տեսանյութեր 

Չարբախի ոստիկանները բերման են ենթարկել կրակոցներ արձակած անձին /տեսանյութ/

analitik.am

 

 

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, իրենց տան մոտ, ալկոհոլի ազդեցության տակ, «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:

 

Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը:

 

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Նույն շարքից