Տեսանյութեր Իրավական 

Տարոնի ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող տղամարդուն /տեսանյութ/

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերեցին և Տարոնի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, այսպես կոչված՝ քրեական հեղինակություն 58-ամյա մի տղամարդու։

Վերջինս ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննություննը շարունակվում է։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից