Հասարակություն 

Զոհվածների մայրերն ու կանայք դադարեցրեցին ակցիան` ժամանակ տալով Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ես չեմ համարում, որ վարչապետի հայտարարությունը բավարարեց մեր խնդրանքը: Մենք երբեք այդքան հեշտ հանձնվող մայրերից չենք եղել: Վարչապետն ասաց, որ արտերկիր գնալուց ու գալուց հետո կկանչի մեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարգարիտա Խաչատրյանը:

«Պարոն վարչապետ, մենք ցավակցում ենք Մարտի 1-ի ծնողներին, սակայն հիշեցնում ենք՝ եթե ցուցարարները զոհվեցին աթոռակռվի համար ու նրանց տվել եք 30 միլիոն, բարի եղեք մեր ընտանիքներին նույնպես ապահովել: Այս պահանջն ընդունելի չեղավ վարչապետի կողմից: Նա իր խոսքը տարավ դեպի հիմնադրամ: Ես 2017 թվականից հիմնադրամի անդամ եմ, այնտեղ կետ չկա, որ այն մայրերը, որոնց որդիները 88, 90, 92, 94 թվականներին զոհվել են, կօգտվեն հիմնադրամից: Իսկ մինչ նրանց հերթը գա, նրանք այլևս ողջ չեն լինի»,-ասաց Խաչատրյանը:

Տիկին Խաչատրյանը հայտարարեց, որ կընդառաջեն վարչապետի առաջարկին, 5 օր կտրամադրեն, եթե չի կանչելու, նստացույցն ու բողոքի ակցիան շարունակվելու է. «Այս պահին ակցիան դադարեցվում է: Մեր դիմումին հիմնավոր չպատասխանեցին: Ասացին, որ կընդունեն զոհվածների մայրերին: Փորձենք ևս մեկ անգամ»:

 

Նույն շարքից