Հասարակություն Միջազգային 

«Պուտինին տապալել» ցանկացող շամանի կողմնակիցները հայտարարել են նրա գործը ավարտելու պատրաստակամության մասին

analitik.am

Յակուտիայից Մոսկվա քայլերթ իրականացնող շաման Ալեքսանդր Գաբիշևի կողմնակիցները շարունակում են նրա կիսատ թողած գործն ու քայլերթ սկսում միևնույն ճանապարհով: Ինչպես հայտնում է Lenta-ն, այս մասին հայտարարել են շամանի կողմնակիցները՝ YouTube ներբեռնած տեսանյութում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գաբիշևը Յակուտսկ-Մոսկվա քայլերթ էր իրականացնելու, որ «տապալեր Պուտինին: Նա հայտարարել է, որ այդ բանը նրան «Աստված է կարգադրել»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա մոտ 8 հազ կմ ճանապարհը պլանավորում էր ավարտել 2021 թվականին՝ յուրաքանչյուր օր անցնելով 20 կմ:

Գաբիշևի կողմնակիցները հայտարարել են, որ իրենց «առաջնորդին» առևանգել են երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները, ու իրենք «հստակ չգիտեն, թե նա որտեղ է գտնվում»:

Իրենց խոսքերով՝ իրենք մտադիր են «պայքար սկսել շաման-մարտիկ Գաբիշևի ազատության համար»:

 

Նույն շարքից