Հասարակություն 

Հրայր Թովմասյանի 20 տարվա կինն Իջևանից է, բաջանաղը` Փաշինյանի համադասարանցին. Քոչարյանի թիմը Թովմասյանին բացարկ է հայտնելու

Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

«Հավաստի աղբյուրները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին բացարկ է հայտնելու:

Բացարկի հիմքն այն է, որ պարոն Թովմասյանի կինը, ում հետ Թովմասյանն ավելի քան 20 տարի ապրում է, Իջևանից է: Նախագահ Քոչարյանի պաշտպանները գտնում են, որ Թովմասյանին, եթե կարելի է անվստահություն հայտնել այն բանի համար, որ նա 2 տարի ՀՀԿ-ական է եղել, ապա շատ ավելի ծանրակշիռ հիմք է իջևանցի կին ունենալը, առավել ևս, որ ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց Թովմասյանը դադարեցրել է ՀՀԿ-ի անդամակցությունը, բայց չի դադարեցրել ամուսնությունը:

Այսքանը դեռ բավարար չէ, պարզվում է նաև, որ Թովմասյանի բաջանաղը վարչապետ Փաշինյանի համադասարանցին է եղել:

Ընդունեք, որ լիարժեք հիմքերն առկա են, որպեսզի դադարեցվի Թովմասյանի մասնակցությունը Քոչարյանի գործին»:

Նշենք, որ սա հումորային գրառում է: Այս կերպ Բաբայանն, ամենայն հավանականությամբ. արձագանքել է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար Իմ քայլի նախաձեռնությանը, որի 4 հիմքերի մասին այսօր խոսեցին իշխող ուժի ներկայացուցիչները:

 

Նույն շարքից