Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ: Այս մասին նա գրել է Telegram-ի իր էջում:
Նրա կարծիքով, Զելենսկիի այն հայտարարությունները, թե Ռուսաստանը, իբր, Եվրոպայի կենտրոնում պատերազմ է վարում, «պատասխան են պահանջում»:
«Որտե՞ղ է Ուկրաինայի դեմ մեր հակազդեցությունը: Ակնհայտ է, որ արդեն ժամանակն է»,-աել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայում ունեցած ելույթի ժամանակ Զելենսկին փամփուշտ է ցույց տվել՝ նշելով, որ հենց դրանով են սպանել ուկրաինացի օպերային երգիչ Վասիլի Սլիպակին:
Ըստ Զելենսկիի, երգիչը մահացել է՝ պաշտպանելով Ուկրաինան ռուսական ագրեսիայից: