Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին:
Ալումյանը նշեց, որ միջնորդության հիմքերը երկուսն են. «Դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատավոր չեք կարող համարվել: Երկրորդն էլ՝ Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»,-ասաց Ալումյանը՝ հիմքերից յուրաքանչյուրը ներկայացնելով նաև ավելի մանրամասն:
Հիշեցնենք, որ Ալումյանը դեռ նախորդ դատական նիստի ժամանակ էր հայտարարել, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Աննա Դանիբեկյանին: