Իրավական Տեսանյութեր 

Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել /տեսանյութ/

analitik.am

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզներից մեկը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատար անտառպետության տարածքում հայտնաբերել է արմատախիլ արված ու հատված երկու հաճարենի։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ անտառապահի գիտությամբ ծառերն ապօրինի հատել է Կողբ համայնքում ապրող մի տղամարդ։ Երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ու տվել բացատրություններ։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները նախապատրաստվող նյութերով պարզվում են։

Նույն շարքից