Տեսանյութեր Իրավական 

Գյումրիում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել /տեսանյութ/

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, 2009-2019թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մարզադպրոցում 6 քաղաքացու, ոմանց` մարզիչ, ոմանց որպես հավաքարար է հրամանագրել, այդ թվում և իր որդուն ու կնոջը, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց անվամբ դուրս գրված, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, ընդհանուր մոտ 30 միլիոն դրամ աշատավարձերի գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից