Հասարակություն 

Վարչապետը կրկին խոստացավ հանդիպել սևազգեստ մայրերի հետ

analitik.am

Ինչպես ավելի վաղ Analitik.am-ը հայտնել է, այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում սևազգեստ մայրերը: Նրանց պահանջը նույնն էր՝ օգնել զոհված զինծառայողների ընտանիքներին:

Նախորդ անգամ վարչապետ Փաշինյանը խոստացել էր ԱՄՆ-ից վերադառնալուց հետո հանդիպել մայրերի հետ, սակայն մինչ այս հանդիպումը դեռ չի կայացել:

Մայրերը հայտնեցին, որ իրենք մինչ այս պահը որևէ բան չէին անում, քանի որ Հայաստանում հյուրեր կային, իսկ հիմա ուզում են, որ իերնց հարցը լուծվի ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ:

Ավելի ուշ կառավարության մոտ գտնվող Մարգարիտա Խաչատրյանի հետ զրուցեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հայտնեց, որ վարչապետն այսօր մեկնում է երկրից (Թուրքմենստան) և նշեց, որ մյուս շաբաթ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարության ղեկավարը կընդունի մայրերին:

Նույն շարքից