Իրավական Տեսանյութեր 

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին 20-ից ավելի բնակարան թալանած տղամարդուն /տեսանյութ/

analitik.am

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման ենթարկեցին Ջերմուկի 44-ամյա մի բնակչի: Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

44-ամյա տղամարդը խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հիմնականում պատուհանները հարմարեցված գործիքով բացելու միջոցով, շուրջ 19-ը բնակարնային գողություն է արել, նույն եղանակով ևս 4 բնակարանային գողություն էլ կատարել էր մարզերում:

Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:

Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից