Քաղաքականություն 

Վարչապետի խոսնակը հաստատեց, որ Փաշինյանը ֆորումից դուրս էր եկել Պուտինի հետ խոսելու համար

analitik.am

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի մասին վարչապետի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց: Զրույցի մասին ֆեյսբուքյան իր էջում խոսեց նաև վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում տնտեսական ֆորումի ժամանակ վարչապետը կես ժամով դուրս էր եկել սրահից՝ լրագրողներին հայտնելով, որ աշխատանքային քննարկման համար է դուրս եկել:

Analitik.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ զրույցը տեղի է ունեցել ժամը 11:00-12:00-ին: Սա համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ Փաշինյանը դուրս եկավ ֆորումից:

Կարապետյանը մեզ հետ զրույցում չասաց, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը:

Նույն շարքից