Հասարակություն 

«PARA TV»-ի տնօրենը ստանձնում է Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վթարից տուժած երեխայի բուժման ծախսերը

«PARA TV» օնլայն հեռուստաընկերության տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանն իր էջում գրում է.

«Սանասարյանի ամբողջ պատմության մեջ ինձ մի հարց է հուզում` երեխայի վիճակը: Թող իրավապահները պարզեն ով է մեղավոր, ով` ոչ, բայց երեխան հիմա ունի խնդիր և, որքան հասկանում եմ, գումարի բացակայության պատճառով չեն կարողանում երեխային լիարժեք բուժել:

Ամուսինս և ես պատրաստակամ ենք ամբողջությամբ հոգալ երեխայի բուժման ծախսերը: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարող են կապ հաստատել այդ ընտանիքի հետ, խնդրում եմ գրել ինձ, քանի որ ինքս կոնտակտներ գտնել չկարողացա»:

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Դավիթը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգել է Ա.Ղ.-ի մայրիկին, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից