Իրավական Տեսանյութեր 

Տղամարդը ոստիկանություն է բերել «Կարաբին» տեսակի հրազեն /տեսանյութ/

analitik.am

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 14-ին բաժին է եկել Նորագավիթում ապրող 37-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կարաբին» տեսակի հրազեն՝ նախատեսված 7․62 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։

Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, տղամարդու հայտնածով՝ զենքը գտել է տան տանիքում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։

Նույն շարքից