Իրավական Տեսանյութեր 

Պարզվել է ջրանցքից հայտնաբերված դիակի անձը /տեսանյութ/

analitik.am

Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս անձը չպարզված տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական էջից։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է դիակի անձը․ մայիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա Արմեն Հարությունյանն էր։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից