Իրավական Տեսանյութեր 

Բերման ենթարկված կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ /տեսանյութ/

analitik.am

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին Շենգավիթի Մանանդյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա մի կնոջ․ կասկածանքը՝ գողություն։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

 

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ սեպտեմբերին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում գողացել է մերսող սարք, օծանելիքներ ու այլ ապրանք։ Վնասի չափը պարզվում է։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։

 

Նույն շարքից