Իրավական Տեսանյութեր 

Բաբայանը պատրաստ է կրել ցանկացած զրկանք, նաև՝ ապօրինի, եթե դա անհրաժեշտ է ՀՀ-ին․ Փաստաբան /Տեսանյութ/

analitik.am

 

Անկախ նրանից, թե ինչ գործընթաց է տեղի ոնենում մեր պաշտպանյալի նկատմամբ, օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու ենք նրա շահերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արսեն Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը:

 

Վարոսյանը նշեց, որ հասնելու են իրենց պաշտպանյալի իրավունքների խախտման փաստի ճանաչմանը. «Նա հիմա գտնվում է ապօրինի անազատության մեջ, նրան առաջադրվել է ակնհայտ ապօրինի մեղադրանք: Սա անհետևանք չի լինելու»:

 

Փաստաբանը հայտնեց, որ այս պահին դեռ ուժի մեջ է այն հոդվածը, որով Բաբայանը ձերբակալվել է, սակայն հավանաբար, այն բանից հետո, երբ իմացան, որ այդ հոդվածը համաներման տակ է ընկնում, որոշել են այլ տարբերակ կիրառել. «Բաբայանի ձերբակալումն ի սկզբանե ծիծաղելի էր: Մարդն իր ոտքով գնացել է վարույթ իրականացնող մարմին ու այդ մարմինը ենթադրում է, որ նա կարող է թաքնվելու մտադրություն ունենալ»:

 

Վարոսյանը հայտնեց, որ ՀՔԾ-ն կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացնելու ու ինքը ենթադրում է, որ դա տեղի է ունենալու հենց վաղվա նիստի ժամանակ. «Հիմքը նա է, որ նա կարող է թաքնվել, խոչընդոտել»:

 

Փաստաբանը վստահ չէ, որ վաղն իր պաշտպանյալին կբերեն դատարան։

 

Վարոսյանի խոսքերով, իրենք որևէ հիմք չունեն մտածելու, որ Բաբայանի գործը կապ չունի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ.«Բաբայանը գտնվում է «սանիկի» կարգավիճակում: Բայց պետք է նշեմ, որ Բաբայանը պատրաստ է կրել ցանկացած զրկանք, նաև՝ ապօրինի, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը»:

 

Վարոսյանը նշեց, որ Արսեն Բաբայանը միանշանակ քաղբանտարկյալ է:

 

Նույն շարքից