Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն ընթացքում բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդու վարած «ֆորդը»։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 6 գրամից ավելի։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։