Տեսանյութեր 

Լկտի ձևով մուտք եք գործել. Ստյոպա Սաֆարյանը վիրավորել է լրագրողներին /տեսանյութ/

Այսօր «Հոկտեմբերի 27-ը 20 տարի անց. հայացք անցյալից, դասեր, մտորումներ» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին Ստյոպա Սաֆարյանի գրառման համաձայն, մի քանի լրատվամիջոցների մասնակցությունն արգելվել էր:

Սաֆարյանը հիշյալ լրատվամիջոցներից երկուսի հետ ավելի ուշ բախում ունեցավ՝ վերջիններիս հորդորելով լքել իր սեփական տարածքը: Սաֆարյանը հայտարարեց, որ ինքն այդ լրատվամիջոցներին լրատվամիջոց չի համարում ու պահանջում է դուրս գալ իր սեփականություն հանդիսացող տարածքից. «Սա իմ տունն է: Ես կարո՞ղ եմ գալ ձեր նման լկտի ձևով ներխուժել ձեր բնակարան»:

Սաֆարյանը նշեց, թե չի վիրավորում լրատվամիջոցներին, այլ որակում է տալիս վերջիններիս գործողություններին:

 

Նույն շարքից