Սպորտ Տեսանյութեր 

Մեսսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը՝ անցկացնելով նրանից 119 խաղ պակաս /տեսանյութ/

analitik.am

Իսպանիայի առաջնության շրջանակներում «Վալյադոլիդի» դեմ խաղում «Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին դարձավ դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ կատալոնական գրանդը սեփական հարկի տակ հաղթանակի հասավ 5:1 հաշվով:

Այս հանդիպմանը Մեսսին միանգամից մի քանի ցուցանիշ թարմացրեց: Նախ նա 50-րդ գնդակը հեղինակեց տուգանային հարվածից, ապա նաև շրջանցեց Կրիշտիանո Ռոնալդուի ցուցանիշներից ևս մեկը: Եթե պորտուգալացին ակումբային կարիերայում դարձել է 606 գոլի հեղինակ, Մեսսին ակումբի կազմում իր գոլերի թիվը հասցրեց 608-ի: Ընդ որում, Մեսսին 119 խաղ պակաս է անցկացրել Ռոնալդուից՝ 695/814:

Նշենք, որ Մեսսին իր 100-րդ գոլը խփեց Վալվերդի՝ «Բարսելոնայի» մարզիչ եղած ժամանակահատվածում:

Նույն շարքից