Հայաստան Քաղաքական 

Հետո չասեք՝ չեմ զգուշացրել. Արմեն Մինասյան

Արմեն Մինասյանն իր էջում գրում է.

«Եվ չմոռանանք, որ հեղափոխության բուռն շրջանում «տգիտություն» է համարվում այն ամենն, ինչը տգիտություն է հեղափոխականների համար։

Զորօրինակ՝ ԽՍՀՄ տարիներին հեղափոխական կոմունիստների համար տարբեր տարիներին տգիտություն էին այնպիսի դիսցիպլիններ, ինչպիսիք են կիբեռնետիկան, հոգեվերլուծությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, գենետիկան և այլն։

Իդեաների մասին էլ չասեմ։ Տգիտություն էր պաշտոնական աթեիզմին հակասող ցանկացած գաղափար։

Եվ իհարկե, տգիտություն էր վոժդին չփառաբանելը։

Ասածս որն ա՝ եթե անգամ պինցետով արմատախիլ չարվի, հաստատապես քորոցով կսպանեն։

Տակ շտո՝ դադարեք մտածել ու տգիտություն հորդալ։

Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»։

Այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգում տգիտության քարոզով զբաղվող մարդիկ պինցետով արմատախիլ են արվելու:

 

 

Նույն շարքից