Հասարակություն 

Գևորգ Պետրոսյանը պատրաստ է ներողություն խնդրել, բայց՝ պայմանով

Մենք չենք ասում, որ գիշերօթիկը շատ լավ բան է, որովհետև ոչ ոք իր երեխային լայն օրից գիշերօթիկ չի ուղարկում, այսինքն կա ահրաժեշտություն, կարիք։ Լավ եք անում, որ լուծարում եք․ բայց ի՞նչ այլընտրանք ունեք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը` խոսելով այսօր կառավարության նիստում գիշերօթիկ հաստատություների ու մանկատների վերաբերյալ նախագծի մասին:

Պետրոսյանի խոսքերով, եթե կառավարությունը գիշերօթիկից դուրս մնացած ամեն երեխայի կարողանալու է 62 հազար դրամ տալ, ուրեմն՝ չեն քննադատի․ «Բայց արդյո՞ք այդ հնարավորությունն ունի։ Համարժեք, երաշխավորված այլընտրանք չունենալով՝ մի բան լուծարելը վտանգավոր քայլ է։ Այս տրամաբանությամբ վաղը մյուս օրն էլ կլուծարեն մանկատները, ծերանոցները։ Ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագրերի հետ»։

ԲՀԿ-ականի պնդմամբ, եթե կառավարությունը, հանրության դատին հանձնելով, ԱԺ կներկայացնի իսկապես երաշխավորված այլընտրանք, ինքն անձամբ պատրաստ է ներողություն խնդրել իր բոլոր քննադատական ելույթների համար։

Նույն շարքից