Տեսանյութեր Միջազգային 

«Boeing»-ը հերթական անգամ «Starliner» տիեզերանավի փորձարկումը է իրականացրել /տեսանյութ/

«Boeing» ընկերությունը հերթական անգամ «Starliner» տիեզերանավի փորձարկում է իրականացրել։ Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդս բազայի տարածքում փորձարկվել է տարհանման համակարգը։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է NASA-ն։

Տիեզերանավը գործարկվել է Երևանի ժամանակով ժամը 16:15-ին և այն տևել է ավելի քան երկու րոպե։ Այդ ընթացքում «Starliner»-ը բարձրացել է 1,3 կիլոմետր բարձրության վրա, որտեղ բացվել է օդապարիկը և ազատվել կապսուլայից, որում անձնակազմը գտնվելու է թռիչքի ժամանակ։

Նշվում է, որ փորձարկումը բարեհաջող է ավարտվել։ Այժմ ինժեներները կվերլուծեն փորձարկման արդյունքում ստացված տվյալները։

Նույն շարքից