Հասարակություն 

Կրեմլում արձագանքել են Կադիրովի կոչին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն լսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կոչի մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Կադիրովը կոչ է արել պատժել այն քաղաքացիներին, ովքեր համացանցում վիրավորում են որևէ մեկի պատիվը․ «Եթե այն մարդկանց, ովքեր խախտում են պայմանավորվածությունները, զբաղվում են բամբասանքներով, վեճերով, չսաստեն սպանելով, կալանավորելով, վախեցնելով, ուրեմն ոչինչ չի ստացվի»,-ասել է Չեչնիայի ղեկավարը։

Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողի այն հարցին արդյո՞ք ստուգվելու են Կադիրովի խոսքերը, որոնք նախկինում մեջբերվել են ռուսական BBC ծառայության կողմից․ «Մենք չենք կարող առաջնորդվել BBC-ի հաղորդագրություններով»,-ասել է Պեսկովը։

Նույն շարքից