գլխավոր Քաղաքականություն 

Եթե գոնե մեկ քրեական գործ կա Լևոն Մկրտչյանի վրա, Արայիկ Հարությունյանը հետագայում մեղադրվելու է պետական հանցագործության մեջ. Հարությունյան

Երեկ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ քրեական գործեր, թերացումներ կան դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված, բայց իրենք դրանց մասին չեն խոսել, սակայն հիմա կխոսենք, քանի որ պահանջում են իր հրաժարականը: Փաստացի էտ տղան ասաց, որ ինքը քողարկել է  հանցագործությունները, ինչը քրեական հանցագործություն է: Այդ տղան փաստորեն ասաց, որ ինքը շանտաժով է զբաղված, ՀՅԴ-ին շանտաժ է անում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, ում խոսքերով, եթե քրեական գործեր կան, դրանք պետք է օր առաջ ուղարկվի դատախազություն:

Հարությունյանի խոսքերով, եթե պարզվի, որ գոնե մեկ քրեական գործ կա Լևոն Մկրտչյանի վրա, դա բերելու է նրան, որ այսօրվա նախարարը հետագայում մեղադրվելու է պետական հանցագործությունները քողարկելու և դատախազությանը տեղյակ չպահելու համար. «Նիկոլի իշխանությունը շանտաժով է իշխանությունը զավթել, շանտաժով էլ պահում է: Նույնն անում էին նաև Հրայր Թովմասյանի մասով»:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ դաշնակցականների տարած արկղերը քրեական գործերով է լցնելու ու ուղարկելու է հետ:

Ինչ վերաբերում է բուհերից Հայոց լեզվի և Հայոց պատմության պարտադիր ուսուցումը հանելուն, Հարությունյանը հայտարարեց, որ նույնիսկ Լենկ թեմուրին, սելջուկներին, որևէ մեկին չի հաջողվել արժեհամակարգերը քանդել. «Լենկ Թեմուրին չի հաջողվել, պետք է Արայիկին հաջողվի՞: Նրանք վաղը բոլորը դառնալու են պետական դավաճաններ, թշնամիներ: Եթե նա ուզում է դառնալ մեր դարավոր թշնամիներից առաջինը, թող փորձի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից