Հասարակություն 

Մանկապարտեզը, որտեղ տեղի է ունեցել 6-ամյա երեխայի սպանությունը, կվերանվանվի և կվերանորոգվի

Նարյան-Մարում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզը, որտեղ տեղի է ունեցել 6 տարեկան երեխայի սպանությունը, կվերանվանվի և կվերանորոգվի, որպեսզի ոչինչ չհիշեցնի տեղի ունեցածի մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

«Մանկապարտեզի անվանափոխությունը քննարկման փուլում է ծնողների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գործակալությունում ավելացրել են նաև, որ մանկապարտեզի կոնկրետ այդ խմբակում այցերն արգելված են մինչև 2019 թվականի ավարտը: 16 երեխա տեղափոխվել են այլ մանկապարտեզներ, 4-ը փոխել են խումբը, բայց մնացել են «Հեքիաթում»-ում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին, Նարյան Մարում գտնվող «Հեքիաթ» մանկապարտեզում 36-ամյա բնակիչը դանակահարել է 6 ամյա տղա երեխայի։ Տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և դանակահարել երեխային, ինչից արդյունքում փոքրիկը տեղում մահացել է: Կասկածյալին անմիջապես բերման են ենթարկել։ Պարզվել է, որ նա հարբած է եղել։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից