Իրավապահները պարզել են Անգլիայում բեռնատարում մահացած 39 քաղաքացիների ինքնությունը։ Այս մասին հայտնում է Լենտան։
Պարզվել է, որ մահացածների մեծ մասը Վիետնամի քաղաքացիներ են։ Նրանց թվում եղել են 15-17 տարեկան դեռահասներ, ամենատարեց մահացածը 44 տարեկան է։
39 հոգուց 8-ը կին, 31-ը՝ տղամարդ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 23-ին, Անգլիական Գրեյս քաղաքում 39 դիակով բեռնատար է հայտնաբերվել։ Նշվում էր, որ ապօրինի ներգաղթյալներով բեռնատարը երկիր է ժամանել ոչ թե Բուլղարիայից, ինչպես ենթադրվել է նախկինում, այլ՝ բելգիական Զեբրյուգե նավահանգստից։ Վարորդը 25-ամյա իռլանդացի է, ով ձերբակալվել է սպանության կասկածանքով: