Իրավական 

Դավթաշենի նախկին թաղապետի նկատմամբ գրավ է կիրառվել

analitik.am

Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։  Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Հրանտ Անանյանը։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։

Նույն շարքից