Ռազմական Տեսանյութեր 

Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում /տեսանյութ/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և Արմեն Հարությունյանին: Շնորհավորելով վերջինիս զինվորական բարձր կոչմանն արժանանալու համար և հետագա հաջողություններ ու բարի ծառայություն մաղթելով՝ նախագահը մասնավորապես ասել է. «Այնքան լավ պաշտպանեք մեր երկրի սահմանները, որ որևէ մեկի մտքով չանցնի նույնիսկ ամենափոքր գործողություն սկսել»:

Գեներալ-մայոր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վստահություն համար՝ նշելով, որ իր փորձը, հմտություններն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել հայրենիքի պաշտպանության գործին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից