գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մի հատ էլ քֆուր դնեիք, սրա ձևն արդեն չափ ու սահման չունի. ԱԺ-ում բախում տեղի ունեցավ նույնասեռականների մասին քննարկման ժամանակ

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացումներ կատարել ԸՕ-ում: Լրացումները վերաբերում են նույնասեռականների և սեռափոխվածների կողմից երեխա որդեգրելու արգելքին. «Մեկա մերժվելու ա, բայց ասեմ»,-հայտարարեց ԲՀԿ-ականն ԱԺ ամբիոնից:

Պետրոսյանի խոսքերով, եթե ամուսնության ժամանակ հնարավոր է կասկածներ լինեն, մի բան կարելի է ստուգել .«Բա այստեղ ի՞նչը ստուգենք: Եկեք պահենք մեր արժեքները, մենք ավանդույթներ ունենք: Մենք չենք ասում տվեք սպանեք այս մարդկանց, մենք ուղղակի առաջարկում ենք արգելել երեխա որդեգրել այդ մարդկանց: Դա ազգային անվտանգության հարց է: Հիմա ինձ կարող են քննադատել, կեղծ էջերով հայհոյել, բայց պետք է ասեմ: Հարցեր կան, որ մենք պետք է միասին լինենք: Ես, մեր խմբակցությունը դեմ ենք մեր արժեհամակարգի գնդակահարմանը: Եթե նույնասեռականները երեխա որդեգրեն, ինչպիսի երեխա է մեծանալու, ինչքանով է նա ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին: Հիմա այս նախագծին դեմ քվեարկողները կուզենա՞ն իրենց ընտանիքում այդպիսի երևույթ տեսնեն»:

«Ի՞նչ ես խոսում»,-Պետրոսյանին ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչ ես չի, ինչ եք ա»,-պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում: Էտ ի՞նչ անձնավորված բաներ են: Մի հատ էլ քֆուր դնեիք: Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի։ Հիմա մեկը հելնի ասի՝ այս օրենքին ով դեմ քվեարկի իրա ընտանիքում սենց-նե՞նց»,-ասաց ԱԺ նախագահը:

Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ անձնավորված չի խոսում:

Դրանից հետո Արարատ ՄԻրզոյանն ԱԺ աշխատակազմին կարգադրեց գտնել ու իրեն տալ հոդվածը, որով կարգավորվում է ձայնից զրկելը. «Էս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»:

Գլխադասային հանձնաժողովի տեսակետը կրկին հայտնեց ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հիշեցրեց բացասական կարծիքի մասին. «Իմ կարծիքով, օրենսդրությունն արդեն իսկ արգելք սահմանում է, սակայն եթե Պետրոսյանը լրացուցիչ խոսելու անհրաժեշտություն տեսնում է, կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ»:

Օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չմտավ, «Իմ քայլը» դեմ քվեարկեց:

  •  
  •  
  •  
  • 11
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    13
    Shares

Նույն շարքից