Իրավական Տեսանյութեր 

Մանվել Գրիգորյանը ներկայացավ դատարան

analitik.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Նիստն ընդմիջվել էր, որպեսզի ապահովվի Գրիգորյանի ներկայությունը:

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը անվասայլակով ներկայացավ, նրան նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով:

Այսօրվա նիստում Գրիգորյանի պաշտպանները նախագահող դատավորին ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեցին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակվելու է 30 րոպեից:

Նույն շարքից